Բջջային հեռախոս
From Wikipedia, the free encyclopedia
Բջջային հեռախոսը շարժական հեռախոսի տեսակ է (բացառելով ստացիոնար բջջային հեռախոսները), որը նպատակավորված է բջջային ցանցերում աշխատելու համար։ Բջջային հեռախոսում օգտագործվում է ռադիոընդունահաղորդիչ բջջային ցանցի ծածկման գոտու տարածքում հեռախոսային կապի կատարման համար։
Ներկայումս բջջային կապը բոլոր տեսակի շարժական կապերի մեջ ամենատարածվածն է, դրա համար էլ շարժական հեռախոսներն անվանում են հենց բջջային հեռախոսներ, չնայած որ շարժական հեռախոսները, բացի բջջայինից, ունեն նաև արբանյակային հեռախոսներ, ռադիոհեռախոսներ և տրանսպորտային հաղորդակցության սարքեր։
Բջջային հեռախոսը բարդ բարձրտեխնոլոգիական էլեկտրոնային սարք է. ընդունահաղորդիչ դիապազոններ 1-2 ԳՀց (GSM) եւ 2-4 ԳՀց (UMTS) միկրոալիքային տիրույթում, մասնագիտացված վերահսկիչ, ցուցադրիչ, ինտերֆեյսային սարքեր, մարտկոց։
Բջջային հեռախոսների մեծ մասի խողովակները ունենում են իրենց եզակի համարը, այսպես կոչված՝ IMEI՝ բջջային սարքերի միջազգային ներկայացուցիչ։ IMEI-ը նշանակվում է բջջային հեռախոսի արտադրության մեջ և բաղկացած է 15 նիշից. այն գրված է հեռախոսի որոնվածքի անփոփոխ մասի վրա։ Այս համարները տպագրվում են հեռախոսի մարտկոցի տակ գտնվող պիտակի վրա, նաև՝ հեռախոսի փաթեթում։ Շատ հեռախոսներով այն նաև կարելի է իմանալ՝ հավաքելով *#06# կոդը։
Բջջային կապերի ստանդարտների մեծամասնությունը բաժանորդների նույնականացման համար օգտագործում են Սիմ-քարտեր։ Այն իրենից ներկայացնում է խելացի-քարտ (պլաստիկ քարտ՝ ներառած իր մեջ միկրոհարթակի վերահսկիչ և հիշողություն) ծրագրային կառավարմամբ, և նույնպես ունենում է իր եզակի նույնականացման IMSI համարը(անգլ.՝ International Mobile Subscriber Identity) և անհատական թվային գախնաբառ։ Սիմ-քարտի էլեկտրականացումը 3.3 Վ է։