Գերմոլեկուլային քիմիա
From Wikipedia, the free encyclopedia
Գերմոլեկուլային քիմիա (անգլ.՝ Supramolecular chemistry), քիմիայի նորագույն և բուռն զարգացող բնագավառներից է։ Ի տարբերություն դասական քիմիայի, որն ուսումնասիրում է ատոմների միջև կապերի (սովորաբար կովալենտ, E >> 100 կՋ/մոլ) առաջացումն ու քայքայումը, ԳՔ-ի ուսումնասիրման առարկան մոլեկուլների միջև բացառապես ոչ վալենտային փոխազդեցությունների (վանդերվաալսային, հիդրոֆոբային, ջրածնական կապեր, էլեկտրաստատիկ փոխազդեցություններ, կառուցվածքներ «առանց կապի»..., որոնց էներգիան 1-2 կարգով զիջում է վալենտական կապերի էներգիան, Eկապ < 100 կՋ/մոլ) արդյունքում ստացված բարդ համակարգերն են (գերմոլեկուլներ), որտեղ «տանտիրոջ» և «հյուրի» մի քանի կենտրոններով միաժամանակյա կոմպլեմենտար` երկրաչափական և ֆունկցիոնալ տեսակետից ներդաշնակ, համախմբված միացումը կայունացնում է կոմպլեքսը, դարձնելով այն դինամիկ, ճկուն և շարժունակ։
Երկրի վրա կյանքի առաջացման վերաբերյալ գոյություն ունեն տարբեր վարկածներ և հնարավոր է, որ Գերմոլեկուլային քիմիայի բնագավառում ուսումնասիրությունները լույս սփռեն այդ գործընթացի վրա։