Գնոմոն
From Wikipedia, the free encyclopedia
Գնոմոն (հին հունարեն՝ γνώμων - ցուցիչ), հնագույն աստղագիտական գործիք։
Իրենից ներկայացնում է ուղղահայաց առարկա (ստելա, սյուն և այլն), որով կեսօրին իր ստվերի ամենակարճ երկարության միջոցով որոշել արեգակի անկյունային բարձրությունը։ Ամենակարճ ստվերը նաև ցույց է տալիս իսկական մերիդիանը։ Գնոմոն է կոչվում նաև արևային ժամացույցների այն մասը, որի ստվերի միջոցով որոշվում է ժամանակը։ Գնոմոնների և արևային ժամացույցների նախագծման և պատրաստման աշխատանքները կոչվում են գնոմոնիկա։
Գնոմոնով կարելի է որոշել.
- աստղագիտական կեսօրը - այն պահը, երբ ստվերի չափը ամենափոքրն է
- ուղղությունը դեպի հյուսիս - աստղագիտական կեսօրի ժամանակ ստվերի ուղղությունը
- տեղանքի լայնությունը - աստղագիտական կեսօրվա ժամանակ ստվերի երկարությունը
Չափման ճշտության համար կարևոր նշանակություն ունի գնոմոնի բարձրությունը, ինչքան այն երկար է, այնքան ավելի երկար ստվեր է ձգում, ինչն էլ ապահովում է չափման ճշտությունը։ Հաշվման հեշտության համար սովորաբար գնոմոնի ծայրին բացվածք է արվում, ինչը վառ տեսանելի է լինում ստվերի մեջ։
Այնուամենայնիվ գնոմոնի ճշտությունը սկզբունքորեն մեծ չի, քանի որ արեգակի անկյունային տրամագիծը մոտ 30' է, իսկ օգտագործելով գնոմոնը չափումների համար ըստ աստղերի ընդհանրապես անհնարին է։
Ընդունված է համարել, որ գնոմոնը հայտնագործել է հին հույն աստղագետ Անաքսիմանդրոսը (մ.թ.ա. 610-546)։