Գորգ
From Wikipedia, the free encyclopedia
Գորգ, բազմագույն զարդանկարներով, խավածածկ քառանկյուն գործվածք է։ Ծառայում է որպես փռոց, ծածկոց, պատի զարդ։ Գորգերը հյուսում են բրդե, բամբակե, մետաքսե թելերից։ Լինում են նաև ասեղնագործ, ինչպես նաև գույնզգույն կտորներից ստեղծված գորգեր։ Գորգերի գեղազարդման համակարգը բաղկացած են կենտրոնական դաշտից ու այն եզերող զարդագոտիներից։ Գեղարվեստական առանձնահատկությունները որոշվում են գեղազաչդման համակարգի առանձնահատկություններով, առանձին հորինվածքների իմաստային հատկանիշնենորվ, այդ բոլորի ու գունային երանգների ներդաշնակ մատուցմամբ ու այլ գործոններով։ Կարևոր են նաև հումքի՝ հատկապես խավի համար օգտագործված բրդի որակական հատկանիշները, մասնավորապես փայլն ու փափկությունը։