Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ
From Wikipedia, the free encyclopedia
«Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ», ամենամյա Եվրատեսիլ երգի մրցույթի 61-րդ թողարկումն է, որը անցկացվել է Էրիքսոն Գլոբում՝ տեղակայված Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, այն բանից հետո, երբ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում շվեդ Մոնս Զելմերլովը իր Heroes երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը։ Սա երրորդ անգամն էր, երբ Ստոկհոլմը հյուրընկալեց մրցույթը. նախկինում անցկացվել էր 1975 և 2000 թվականներին, ընդ որում 2000 թվականին հյուրընկալվեց նույն Էրիքսոն Գլոբում։ Մրցույթն անցկացվեց երկու կիսաեզրափակիչներով և մեկ մեծ եզրափակչով։ Կիսաեզրափակիչները տեղի ունեցան 2016 թվականի մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչը՝ 14-ին։ Մրցույթի հաղորդավարներն էին Մոնս Զելմերլովը և Պետրա Մեդեն։ Ջամալայի կողմից կատարված «1944» երգը, հավաքելով 534 ձայն, Ուկրաինային 2-րդ անգամ հաղթանակ պարգևեց։ Սա առաջին տարին էր, երբ հաղթող երգը առաջին տեղը չէր զբաղեցրել ո՛չ ժյուրիի քվեարկությամբ (Ավստրալիա), ո՛չ հեռուստաքվերակությամբ (Ռուսաստան), այլ երկուսում էլ զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը։
Եվրատեսիլ 2016 երգի մրցույթ | ||||
---|---|---|---|---|
"Come Together" «Միավորվենք» | ||||
Ամսաթվեր | ||||
1-ին կիսաեզրափակիչ | Մայիսի 10, 2016 | |||
2-րդ կիսաեզրափակիչ | Մայիսի 12, 2016 | |||
Եզրափակիչ | Մայիսի 14, 2016 | |||
Հյուրընկալություն | ||||
Անցկացման վայր | Էրիքսոն Գլոբ Ստոկհոլմ, Շվեդիա, | |||
Հյուրընկալող հեռուստաալիք | Sveriges Television | |||
Հաղորդավարներ | Պետրա Մեդե և Մոնս Զելմերլով | |||
Բացում | 1-ին կիսաեզրափակիչ «Heroes» երգի կատարում Մոնս Զելմերլովի կողից 2-րդ կիսաեզրափակիչ «Սա Եվրատեսիլն է» կատարում Մոնս Զելմերլովի և Պետրա Մեդեի կողից Եզրափակիչ «Դրոշների զորահանդես. տուրք շվեդական նորաձևությանը և պարային երաժշտությանը» | |||
Ընդմիջման ելույթ | 1-ին կիսաեզրափակիչ «Մոխրագույն մարդիկ»՝ բեմադրված Ֆրեդրիք Րիդմանի կողմից 2-րդ կիսաեզրափակիչ «Մարդն ընդդեմ մեքենայի»՝ բեմադրված Ֆրեդրիք Րիդմանի կողմից Եզրափակիչ "Can't Stop the Feeling" և "Rock Your Body" երգերի կատարում Ջասթին Թիմբերլեյքի կողից «Սեր, Սեր, Խաղաղություն, Խաղաղություն» եվրատեսիլյան երգերի միքս "Լինդա Ուդրոֆֆ" մանրապատում ներկայացված Սարահ Դոուն Ֆիների կողմից "Fire in the Rain" և "Heroes" երգերի կատարում Մոնս Զելմերլովի կողմից | |||
Գործադիր տնօրեն | Յոն Օլա Սանդ | |||
Գործադիր պրոդյուսեր | Մարտին Օստերդալ[1] և Johan Bernhagen?[1] | |||
Մասնակցություն | ||||
Երկրների քանակ | 42 | |||
Վերադարձել են | Բոսնիա և Հերցեգովինա Բուլղարիա Խորվաթիա Ուկրաինա | |||
Մեկնել են | Պորտուգալիա Ռումինիա | |||
Քվեարկություն | ||||
Մասնակցող երկրներ
Անցած տարիների մասնակիցներ Չեն անցել եզրափակիչ փուլ | ||||
Ժամանակագրություն | ||||
| ||||
eurovision.tv/event/stockholm-2016(անգլ.) |
Մրցույթին այս տարի մասնակցեց 42 երկիր։ Դադարից հետո մրցույթ էին վերադարձել Բոսնիա և Հերցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Ուկրաինան, իսկ Ավստրալիայի, որի առաջնաելույթը կայացավ նախորդ տարի որպես հյուր երկիր, մասնակցությունը հաստատվեց նաև այս տարի։ Պորտուգալիան հրաժարվեց մրցույթին մասնակցելուց՝ պատճառաբանելով մրցույթում իրենց ցույց տված անարդյունավետությունը, իսկ Ռումինիան թերևս պլանավորել էր մասնակցել մրցույթին, սակայն կազմակերպիչների կողմից ստիպողաբար հեռացվեց՝ ԵՀՄ-ին չվճարած պարտքերի պատճառով։ Եվրատեսիլի պատմության մեջ նաև առաջին մրցույթն է, որում գործեց քվեարկության փոփոխված համակարգ՝ սկսած 1975 թվականից։ Կատարված փոփոխությունների համաձայն՝ յուրաքանչյուր երկիր շնորհեց միավորների երկու խումբ՝ նախկինի պես 1-8, 10 և 12 միավորներից կազմված. առաջին խումբը ներկայացրեց պրոֆեսիոնալ ժյուրիի միավորները, երկրորդը՝ բացառապես հեռուստաքվեարկության արդյունքները։ Սկսած 1957 թվականից սա առաջին տարին էր, երբ եզրափակչում ելույթ ունեցավ մեկ Սկանդինավյան երկիր՝ հյուրընկալող Շվեդիան։ Չեխիան Եվրատեսիլի պատմության մեջ առաջին անգամ կարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչ փուլը և հայտնվել եզրափակչում, մինչդեռ Բոսնիա և Հերցեգովինան և Հունաստանը առաջին անգամ ձախողեցին. 2000 թվականից սկսած առաջին տարին էր, երբ Հունաստանը բացակայում էր եզրափակչում։ Մրցույթն այս տարի ունեցավ ռեկորդային 204 միլիոն դիտում, որը շուրջ 5 միլիոնով շատ էր նախկին ամենաբարձր ցուցանիշից՝ գրանցված 2015-ին։