Զանգակատուն
From Wikipedia, the free encyclopedia
Զանգակատուն, եկեղեցուն կից, գավթի տանիքին կամ առանձին կանգնած ճարտարապետական կառույց՝ զանգ կախելու և ժամերգությունը սկսվելուց առաջ զանգերի ղողանջով հավատացյալներին եկեղեցի հրավիրելու համար։ Զանգեր են հնչեցվում նաև եկեղեցի ննջեցյալ բերվելու, ինչպես նաև բարձրաստիճան հոգևորականների ժամանման առիթով։ Որոշ խոշոր եկեղեցիների զանգակատներում օծված սեղան է տեղադրվել, և Համբարձման ու Հոգեգալստյան օրերին պատարագ է մատուցվում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զանգակատուն (այլ կիրառումներ)