Էնոզիս
From Wikipedia, the free encyclopedia
Էնոզիս (նաև «է՛նոսիս», հուն․՝ Ένωσις — միություն, դաշինք, միավորում, միասնություն), իռռեդենտիստական (իրրեդենտիստական) շարժում՝ հանուն պատմական հայրենիքի հետ վերամիավորման, ինչպես նաև ինքնիշխան Հունաստանին միանալու գաղափարական և ռազմական ուղղորդումները XIX—XX դարերում, գերակշռող հունա-քրիստոնեական բնակչությամբ տարածաշրջաններում, որոնք գտնվում էին այլ երկրների (առաջին հերթին՝ Օսմանյան կայսրության, ավելի ուշ՝ Թուրքիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Բուլղարիայի, Ալբանիայի և այլոց) տիրապետության ներքո։ Շարժումը մի կողմից օգնեց վերածնել և պահպանել հունարենը և հունա-ուղղափառ մշակույթն ավել կամ պակաս նշանակալի տարածքում, իսկ մյուս կողմից հանգեցրեց մի շարք չլուծված բախումների տարածաշրջանում (հատկապես Կիպրոսի հանրապետությունում)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Էնեզիսի գաղափարներն առաջին հերթին համապատասխանում էին այն հույն փոքրամասնությունների շահերին, որոնք կազմում էին Հունաստանին հարևան պետությունների որոշ տարածաշրջանների բնակչության մեծամասնությունը, առաջին հերթին՝ թուրքական լծի դեմ պայքարելիս։ Հենց նույն ինքն Հունաստանում ևս այդպիսի ձգտումներն ազգային-հայրենասիրական արձագանք էին գտնում։ Ընդ որում՝ հունական ձգտումները բխում էին Բյուզանդական կայսրության պատմական սահմաններում հունական պետության վերականգնման ավանդական ռևանշիստական (փոխվրեժային) հայեցակարգից՝ Մեծ գաղափարից (Μεγάλη Ιδέα)։