Էսքիշեհիր
From Wikipedia, the free encyclopedia
Էսքիշեհիր (թուրքերեն՝ Eskişehir), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում։ Բնակչությունը կազմում է 789 750 մարդ (2019)։ Քաղաքը գտնվում է Պորսուկ գետի վրա։ Էսքիշեհիրը տեղակայված է Անկարայից 250կմ դեպի արևմուտք, Ստամբուլից 350 կմ դեպի հարավ-արևելք, իսկ Քյոթահիայից 90կմ դեպի հյուսիս-արևմուտք։ Էսքիշեհիր անվանումը թուրքերենից թարգմանած նշանակում է «հին քաղաք» (թուրքերեն՝ eski՝ հին, şehir՝ քաղաք)։
Բնակավայր | ||
---|---|---|
Էսքիշեհիր | ||
Երկիր | Թուրքիա | |
Մակերես | 2678 կմ² | |
ԲԾՄ | 788±1 մետր | |
Բնակչություն | 871 187 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 0222 | |
Պաշտոնական կայք | eskisehir.bel.tr(թուրքերեն) | |
| ||
Հիմնադրման ժամանակ քաղաքը կոչվել է Դորիլայոն (հուն․՝ Δορύλαιον)։
Էսքիշեհիրը համարվում էր Օսմանյան կայսրության մայրաքաղաքը, ընդհուպ մինչև 14-րդ դարը, երբ գրավվեց Էդիրնեն։ 1921 թվականի գարնանը դարձել է ռազմական գործողությունների կենտրոն, երբ հունական զորքերը փորձում էին շրջափակել և հաղթել քեմալական զորքերին։ Չնայած հույների հաղթանակին, քեմալական զորքերը կարողացան դուրս գալ շրջափակումից, ինչը ճակատագրական եղավ պատերազմի հետագա ընթացքի համար։ Թուրքական բանակը քաղաք է վերադարձել 1922 թվականի ամռանը։