Թրոմբոցիտ
From Wikipedia, the free encyclopedia
Թրոմբոցիտներ կամ արյան թիթեղիկներ, կորիզազուրկ գոյացություններ, որոնց թիվը 1 մկլ արյան մեջ 180.000– 400.000 է։ Դրանք մասնակցում են արյան մակարդմանը։ Երբ որևէ արյունատար անոթ է վնասվում, դրանք կուտակվում են վնասվածքի տեղում, կպչում միմյանց և անջատում են արյան անոթը սեղմող ու մակարդուկ (թրոմբ) առաջացնող նյութ, որը խոչընդոտում է արյունահոսությունը։