Իշեմիկ կաթված
From Wikipedia, the free encyclopedia
Համաձայն ժամանակակից սահմանումների՝ կաթվածը համարվում է ուղեղում արյան շրջանառության սուր խաթարում, որը հանգեցնում է ուղեղային հյուսվածքի մահվան։ Կաթվածների պաթոգենեզին բնութագրական են ուղեղի տարբեր հատվածներում հյուսվածքի կառուցվացքային վնասվածքները, ինչը անխուսափելիորեն թուլացնում կամ ամբողջովին խանգարում է օրգանիզմի գոյության համար կարևոր դեր ունեցող մի շարք գործոններ՝ շարժողական, զգայական և ճանաչողական։ Ինսուլտների դասակարգման հիմքում ընկած են այն պաթոլոգիական պրոցեսները, որոնք բերում են հիվանդության զարգացմանը։ Իշեմիկ կաթվածը զարգանում է ուղեղի որևէ հատվածի արյան մատակարարման թուլացման կամ դադարի արդյունքում, իսկ հեմորագիկ կաթվածը՝ գլխուղեղում անոթների վնասման արդյունքում առաջացած արյունազեղման պատճառով (Варакин, 1999; Arnold, 2001; Berkow et al, 2003; Buckley, 2003; American Heart Association Scientific statement, 2001)։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Իշեմիկ կաթված | |
---|---|
Գլխուղեղի համակարգչային շերտագրություն, որտեղ երևում է ինֆարկտ՝ գլխուղեղի աջ կիսագնդում (ինֆարկտի գոտին սահմանագծված է կարմիր գծով) | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
ՀՄԴ-9 | 434.01, 434.11 և 434.91 |
Cerebral infarction Վիքիպահեստում |
Կաթվածներին բնութագրական ախտանիշներն են հանկարծակի փայտացումը, թմրածությունը, թուլությունը, հատկապես մարմնի մի կողմում, ինչպես նաև խոսելու և ընկալելու վատացում, տեսողության խանգարում, քայլելու դժվարացում, գլխապտույտ, հավասարակշռության և կորդինացիայի կորուստ։ Կաթվածների ախտորոշումը կատարվում է համակարգված մոտեցմամբ և ներառում է նյարդաբանական հետազոտություն, արյան և ողնուղեղային հեղուկի կենսաքիմիական ստուգում, ինչպես նաև դոպլերային և անգիոգրաֆիկ հետազոտություն, համակարգչային տոմոգրաֆիայի և գլխուղեղի միջուկային մագնիսային ռեզոնանսային սկանավորում (American Heart Association Scientific statement, 2001; National Institutes of Health, 2003; Russian Stroke Center, 2003; Schellinger and Fiebach, 2003)։
Կաթվածների որևէ տիպով հիվադանալու հաճախականությունը տարիքի հետ փոխվում է։ Մինչև 50 տարեկան մարդկանց մոտ ԻԿ և ՀԿ հիվանդանալու հաճախականությունը համեմատաբար հավասար է, իսկ 50 և ավելի տարիք ունեցող հիվանդների 80%-ի մոտ հանդիպում է ԻԿ-ը (Bamford et.al.1990(a))։