Լամարկուս Օլդրիջ
From Wikipedia, the free encyclopedia
Լամարկուս Նուրեյ Օլդրիջ (անգլ.` LaMarcus Nurae Aldridge, հուլիսի 19, 1985(1985-07-19), Դալաս), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբում՝ որպես ծանր հարձակվող և կենտրոնական։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Լամարկուս Օլդրիջ LaMarcus Aldridge | ||
Ակումբ | Սան Անտոնիո Սփըրս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող/ կենտրոնական | |
Համար | № 12 | |
Ի ծնե տրված անունը | LaMarcus Nurae Aldridge Լամարկուս Նորեյ Օլդրիջ | |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1985 (38 տարեկան) | |
Ծննդավայր | Դալաս, Տեխաս, ԱՄՆ | |
Ազգություն | Ամերիկացի | |
Հասակ | 2,11 մ | |
Քաշ | 110 կգ | |
Դպրոց | Սիգովիլի ավագ դպրոց (Դալաս, Տեխաս) | |
համալսարան | Օսթինի տեխասյան համալսարան (2004–2006) | |
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 2-րդ | |
Դրաֆթ ակումբ | Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս | |
Կարիերայի պատմություն | ||
Պորտլենդ Թրեյլ Բլեյզերս (2006-2015) Սան Անտոնիո Սփըրս (2015-այժմ) | ||
Մրցանակներ | ||
| ||
Ծնվել է ԱՄՆ Տեխաս նահանգի վարչական կենտրոն Դալասում։ Հաճախել է Դալասի «Սիգովիլ» ավագ դպրոցը, որի բասկետբոլային հավաքականում հանդես գալիու տարիներին արժանացել է բազմաթիվ տիտղոսների։ Ուսանողական առաջնությունում ներկայացրել է Օսթինի տեխասյան համալսարանը։ Համալսարանային տարիներին ընդգրկվել է բազմաթիվ խորհրդանշական հավաքականներում։ Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 2-րդ ընտրությամբ՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կողմից։ Մասնագիտական կարիերայի ընթացքում 3 անգամ ճանաչվել է NBA աստղ, ինչպես նաև ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում («All-NBA», «All-Rookie»)։