Լողափնյա ֆուտբոլ
From Wikipedia, the free encyclopedia
Լողափնյա ֆուտբոլ (անգլ.՝ beach soccer), սպորտի տարատեսակ, ստեղծված ավանդական ֆուտբոլի կանոնների հիմքում։ Մրցույթները անկացվում են ավազե լողափներում, ընդ որում մեծ նշանակություն ունի գնդակին տիրապետելու տեխնիկան, կպչուն մակերևույթի վրա տեղաշարժման արագությունը։ Կանոնները ունիֆիկացնելու առաջին փորձերը ձեռնարկվել են 1992 թվականին Լողափնյա ֆուտբոլ միջազգային կազմակերպության կողմից։ ԼՖՄԿ սկսել է անցկացնել առաջնություններ իր անվան տակ։
Լողափնյա ֆուտբոլ | |
---|---|
Տեսակ | լողափնյա սպորտաձևեր և ֆուտբոլ |
Մարմին | ՖԻՖԱ |
Beach soccer Վիքիպահեստում |
Փափուկ և սորուն ավազը ստիպում է խաղացողներին շատ փորձեր անել, օգտագործել գեղեցիկ տեխնիկական շարժումներ (օրինակ, ընկնելով հարված կատարել`«մկրատաձև» կամ «կարիճ» հարվածներ)։ Դաշտի հարմարավետ չափսերը (28×37 մ) թույլ են տալիս խաղացողներին կատարել հարվածներ յուրաքանչյուր տեղից, նույնիսկ ուղիղ հարվածով սեփական դարպասից։ Խաղի ընթացքում կարելի է տեսնել 60-ից ավելի հարվածներ մրցակիցների դարպասներին (համեմատության համար, մեծ ֆուտբոլում քսանական հարված երկու թիմերի դարպասներին համարվում է լավ ցուցանիշ)։ Գոլերը միջինում լինում են երեքից չորս րոպեի ընթացքում անընդհատ, իսկ միջին արդյունաբերությունը խաղի ընթացքում կազմում է 11 խփած գոլ (ավանդական ֆուտբոլում վերջին տարիներին սովորականը երկուսուկես գոլն է)։