Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը երկիրը ներկայացնում է միջազգային թիմային մրցաշարերում։ Թիմը կազմավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական եռակի չեմպիոն է (2006, 2008, 2012), աշխարհի թիմային առաջնության (2011) և Եվրոպայի թիմային առաջնության (1999) հաղթող։ Բացի այդ, հավաքականը մեկ անգամ դարձել է օլիմպիադաների արծաթե, երեք անգամ՝ բրոնզե, չորս անգամ՝ աշխարհի թիմային առաջնությունների բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ Եվրոպայի թիմային առաջնությունների արծաթե և երկու անգամ՝ բրոնզե մեդալակիր։ Հավաքականի առավելագույն միջին վարկանիշը 2724 է (2012)։
2012-ի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Հայաստանի հավաքականի անդամները
Արագ փաստեր Մարզաձև, Երկիր ...
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական
Մարզաձև | շախմատ | |
---|---|---|
Երկիր | Հայաստան | |
Սկսած | 1992 | |
Հաղթանակ | Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն 1999, Շախմատային օլիմպիադա 2006, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատի աշխարհի թիմային առաջնություն 2011, Շախմատային օլիմպիադա 2012 |
Փակել