Հայրենական պատերազմի շքանշան
From Wikipedia, the free encyclopedia
«Հայրենական պատերազմի շքանշան» (ռուս.՝ Орден Отечественной войны), ԽՍՀՄ ռազմական շքանշան, հաստատված Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ «Հայրենական պատերազմի I և II աստիճանի շքանշանի ստեղծման կարգը», մայիսի 20-ին 1942 թ.։ Հետագայում շքանշանի նկարագրության մեջ որոշ փոփոխություն է մտցվել ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով՝ հունիսի 19-ին, 1943 թ., իսկ շքանշանի կարգավիճակի մեջ՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով դեկտեմբերի 16-ին, 1947 թ.։
Հայրենական պատերազմի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ԽՍՀՄ | ||||
Տեսակ | շքանշան և ռազմական պարգև | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | Հումք` ոսկի, արծաթ | ||||
Հիմնադրման ամսաթիվ | մայիսի 20, 1942 | ||||
Պարգևատրման քանակը | 9 100 000 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Ալեքսանդր Նևսկու շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան | ||||
Order of the Patriotic War Վիքիպահեստում |
Պատերազմի ժամանակ այս շքանշանով պարգևատրվել են 1 276 000 մարդ, այդ թվում, մոտ 350 հազարը՝ I աստիճանի շքանշանով։ Պարգևատրվել են Կարմիր Բանակի շարքային և հրամանատարային կազմը, Ռազմածովային նավատորմը և պարտիզանական ջոկատները, ԽՍՀՄ-ի համար մղված մարտերում «քաջություն, տոկունություն և արիություն դրսևորած», ինչպես նաև այն զինծառայողները, ում գործողությունները նպաստել են Կարմիր բանակի ռազմական գործողությունների հաջողությանը։