Հարավային Կարոլինա գավառ
From Wikipedia, the free encyclopedia
Հարավային Կարոլինա գավառ (անգլ.՝ Province of South Carolina), գաղութ Բրիտանական Ամերիկայում, որն ի սկզբանե եղել է Կարոլինա գավառի մաս։
| |||||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Մեծ Բրիտանիայի թագավորություն | ||||
Մասն է | Հարավային գաղութներ և Տասներեք գաղութներ | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Բրիտանական Ամերիկա | ||||
Վարչկենտրոն | Չարլստոն | ||||
Պաշտոնական լեզուներ | անգլերեն | ||||
Հիմնադրված է | հունվարի 24, 1712 թ. | ||||
Սահմանակցում է | Հյուսիսային Կարոլինա, Նոր Ֆրանսիա և Province of Georgia? | ||||
Հապավում | South Carolina և So. Carolina | ||||
Փոխարինեց | Կարոլինա գավառ | ||||
Անվանված է | Չարլզ II Ստյուարտ | ||||
Կարլ II-ի 1663 թվականին տրված հրամանագրի համաձայն Կարոլինայի տարածքի մեջ մտել էին Վիրգինիա գաղութի հարավային սահմանից 36-31աստիճան հյուսիսային լայնության (ժամանակակից Ջորջիայի ափամերձ երկայնքով) բոլոր հողերը։ 1665 թվականին հրամանագիրը մի փոքր վերանայվել է, և հյուսիսային սահմանը տեղաշարժվել է մինչև հյուսիսային լայնության 36 աստիճան 30 րոպե, որպեսզի ընդգրկի Վիրգինիա գաղութը լքած բնակիչների հողերը, որոնք տարածվում էին Ալբերմալի ծոցի երկայնքով։ Նույն կերպ գաղութի հարավային սահմանը տեղաշարժվել է մինչև հյուսիսային լայնության 29 աստիճան, անցնելով ժամանակակից Ֆլորիդա նահանգի Դեյտոնա-Բիչ քաղաքի հարավային կողմից, ինչի արդյունքում իսպանական Սան-Ագուստին բնակավայրի հողերը մտել են գաղութի կազմի մեջ։ Լորդ-սեփականատերերի հրամանագրով նվիրաբերվել է այդ սահմանների միջև ընկած ամբողջ հողը արևելքից Ատլանտյան օվկիանոսից մինչև արևմուտք Խաղաղ օվկիանոս։
Գաղութի հարավային և հյուսիսային մասերի միջև եղած զգալի տարբերությունների պատճառով, ինչպես նաև նրանց միջև հաղորդակցության դճվարությունների պատճառով 1691 թվականին գաղութի հյուսիսային մասը ղեկավարելու համար նշանակվել է հատուկ փոխնահանգապետ։ Գաղութի բաժանումը հարավային և հյուսիսային մասերի ավարտվել է 1719 թվականին, չնայած երկու գաղութն էլ շարունակում էին վերահսկել նույն Սեփականատերերը։
1715-1717 թվականների յամասիների հետ պատերազմը ամայացրել է գաղութը։ Գաղութի բնակիչները ենթադրելով, որ Սեփականատերերը այդ պատերազմի, ինչպես նաև Իսպանիայի հետ պատերազմի ժամանակ չեն ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ, որոշել են վերջ դնել նրանց իշխանությանը։ 1719 թվականին ապստամբություն է բարձրացել։ Գաղութի բնակիչների կողմից ներկայացված խնդրագրի համաձայն 1720 թվականին Հարավային Կարոլինայում նշանակվել է թագավորական նահանգապետ, որը նշանակում էր տեղական կառավարություն։
10 տարի շարունակ բրիտանական կառավարությունը փնտրել է Լորդ-սեփականատերերի ժառանգներին, և 1729 թվականին ութ հոգուց յոթից գնելով իրենց բաժինները Հյուսիսային և Հարավային Կարոլինայի տարածքների վրա ձևավորել է թագավորական գաղութներ։ 1732 թվականին Գեորգ II թագավորը Հարավային Կարոլինայից առանձնացրել է Ջորջիա գավառը։
Հարավային Կարոլինայի ֆերմերներըն ունեցել են ավելի շատ պլանտացիաներ, քան Հյուսիսային կարոլինայի ֆերմերները, և աճեցրել են այնպիսի թանկ կուլտուրաներ, ինչպիսիք են բրինձը և ինդիգոն։