Հիջազ
From Wikipedia, the free encyclopedia
Հիջազ (արաբ․՝ الحجاز), տարածք Արաբական թերակղզու արևմուտքում, այժմյան Սաուդյան Արաբիայի մի հատվածը։ Իսլամի առաջացման պատմական բնօրրանն է. այստեղ են գտնվում մուսուլմանների սրբազան քաղաքները Մեքքան և Մեդինան. Վարչական կենտրոնն էր Ջիդդան։
1916-1925 թվականներին Հիջազը անկախ պետություն էր (միապետություն), ստեղծվել էր Օսմանյան կայսրության դեմ արաբական մի քանի ցեղերի դեմ ապստամբության հետևանքով։ Հիջազի առաջին թագավոր ն էր Հուսեյն բեն Ալին (1916-1924), երկրորդը՝ նրա որդի Ալի բեն Հուսեյնը (1924-1925)։