Հոսթել
From Wikipedia, the free encyclopedia
Հոսթել, բյուջետային ընկերական կացարան, որտեղ հյուրերը կարող են վարձել մահճակալ, համօգտագործել լվացարանը, խոհանոցը, երբեմն՝ նաև ընդհանուր սրահը։ Սենյակները կարող են լինել խառը կամ նախատեսված մեկ սեռի ներկայացուցիչների համար։ Հնարավոր է նաև առանձին սենյակների առկայություն։
Հոսթելները որպես կանոն ավելի մատչելի են և՛ տուրիստական օպերատորների, և՛ զբոսաշրջիկների համար։ Շատ հոսթելներ ունեն երկար ժամանակով բնակվող հյուրեր, որոնք այնտեղ բնակվելու վճարի դիմաց կարող են աշխատել որպես ադմինիստրատոր։
Հնդկաստանում և Պակիստանում հոսթել անվանվում են նաև այն հանրակացարանները, որտեղ բնակություն են հաստատում գիշերօթիկ դպրոցների սաները, քոլեջների աշակերտներն ու համալսարանների ուսանողները։ Հոսթել բառը հիմնականում վերաբերում է ընդհանուր կացարան առաջարկող հաստատություններին, որոնք կացարան են առաջարկում զբոսաշրջիկներին և բյուջետային ճանապարհորդներին։
Հոսթելները կարող են գործել ինքնուրույն, կամ լինել Hostelling International (HI) միջազգային ոչ առևտրային կազմակերպության անդամ, որը խրախուսում է երիտասարդների արշավային գործունեությունն ու մշակութային փոխանակումը։ Զբոսաշրջիկների համար հոսթելները հաճախ անվանվում են նաև ճամփորդների հոսթել։