Հովազներ
From Wikipedia, the free encyclopedia
Հովազներ կամ Պանտերա (լատին․՝ Panthera, հին հունարեն՝ πάνθηρ, παντός ամենա և θήρ կենդանի բառերից), կատվազգիների ընտանիքի խոշոր կենդանիների տեսակ, կազմված է ներկայումս գոյություն ունեցող հինգ տեսակներից՝ Վագր (լատին․՝ Panthera tigris), Առյուծ (լատին․՝ Panthera leo), Ընձառյուծ (լատին․՝ Panthera pardus) և Յագուար (լատին․՝ Panthera onca), Լեռնային Ձյունաընձառյուծ կամ Ձյունահովազ Իրբրս (լատ՝. Panthera unica) ինչպես նաև մի շարք բրածո տաքսոններից։
Հովազներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Վերնակարգ | Laurasiatheria |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ենթակարգ | Feliformia |
Ընտանիք | Կատվազգիներ (Felidae) |
Ենթաընտանիք | Մեծ կատուներ (Pantherinae) |
Ցեղ | Հովազներ (Panthera) Oken, 1816 |
Ունեն կոկորդի հատուկ կառուցվածք, ինչը թույլ է տալիս մռնչալ։ Ի տարբերություն այլ կատվազգիների, այս տեսակի ներկայացուցիչների ենթալեզվային ապարատն ամբողջովին ոսկրացած չէ, ոսկորներից մեկի փոխարեն ճկուն ջիլ է, ինչը թույլ է տալիս կոկորդին ուռչել։ Բացի դրանից նրանց ձայնալարերն անջատ չեն և ձևավորում են խողովակային կառուցվածք, որը գործում է որպես շատ արդյունավետ ձայնային հարմարանք։