Մարդկային կապիտալ
From Wikipedia, the free encyclopedia
Մարդկային կապիտալը(ՄԿ) և մասնագիտական կրթությունը գիտական հարթակ է ժամանակակից համաշխարհային գիտելիքահենք տնտեսությունում մարդկային կապիտալի կառավարման և զարգացման գիտական և գործնական խնդիրների քննարկման համար։ Մարդկային կապիտալը (ՄԿ) գիտելիքների, ունակությունների համադրություն է, որը օգտագործվում է անհատների և հասարակության` որպես մեկ ամբողջության բազմազան կարիքների բավարարման համար։ Առաջին անգամ «մարդկային կապիտալ» տերմինը օգտագործել է Թեոդոր Շուլցը, իսկ նրա հետևորդ Գարի Բեքերը զարգացրել է այս գաղափարը՝ փաստելով ՄԿ-ում ներդրումների արդյունավետությունը և ձևակերպելով տնտեսական մոտեցում մարդկային վարքագծի համար։ Ի սկզբանե ՄԿ-ի հասկացության տակ հասկացվում էր միայն ներդրումների ամբողջությունը մարդկանց մեջ, ինչը բարձրացնում էր աշխատանքի արտադրողականությունը, կրթական և մասնագիտական հմտությունները։ Հետագայում ՄԿ-ի հայեցակարգը նշանակալիորեն աճել է։ Վերջին հաշվարկները, կատարված Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ՄԿ-ի մեջ ներառում են սպառողական ծախսերի արժեքը՝ ընտանիքների կողմից սննդի, հագուստի, կացարանի, կրթության, առողջապահության, մշակույթի վրա կատարած ծախսերը, ինչպես նաև այս նպատակի համար կատարված պետական ծախսերը։ ՄԿ-ն, լայն իմաստով, տնտեսական զարգացման ինտենսիվ արդյունավետ գործոն է, հասարակության և ընտանիքի զարգացումը, այդ թվում՝ աշխատանքային ռեսուրսների կրթված մասը, գիտական և վարչական աշխատանքի գործիքները, շրջակա միջավայրը և այն աշխատանքային գործունեությունը, որը ապահովում է ՄԿ-ի՝ որպես զարգացման արտադրական գործոնի արդյունավետ և ռացիոնալ գործունեությունը։ Նեղ իմաստով՝ ՄԿ-ն գիտելիքն է, առողջությունը, որակական և արտադրական աշխատանքը, կյանքի որակը։ ՄԿ-ն ինովացիոն տնտեսության և գիտելիքների տնտեսության ձևավորման և զարգացման հիմնական գործոնն է։ ՄԿ-ի զարգացման և որակի բարելավման պայմաններից մեկը տնտեսական ազատության բարձր ցուցանիշն է։ Օգտագործվում է ՄԿ-ի հետևյալ դասակարգումը՝
- Անհատական ՄԿ,
- Կազմակերպության ՄԿ,
- Ազգային Մկ։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը մաքրում է պահանջում Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։' Խնդրում ենք, բարելավեք այս հոդվածը կամ բաժինը ըստ հոդվածների գրման կանոնակարգի: Կամ էլ կարող եք ուղղակի արտահայտել ձեր կարծիքը քննարկման էջում: |
Զարգացած երկրների ազգային հարստություն մեջ ՄԿ-ն կազմում է 70-80%, Ռուսաստանում՝ մոտ 50%։