Մարտին Լյութեր Քինգի օր
From Wikipedia, the free encyclopedia
Մարտին Լյութեր Քինգի օր (անգլ.՝ Martin Luther King, Jr. Day), տոն ԱՄՆ-ում, պետականորեն սահմանված է որպես ոչ աշխատանքային օր։ Տոնը նվիրված է Նոբելյան մրցանակի դափնեկիր, աֆրոամերիկացիների իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգին։ Տոնը նշվում է ամեն տարի՝ հունվարի երրորդ երկուշաբթի օրը, զուգադիպում է Քինգի ծննդյան օրվան՝ հունվարի 15-ին։
Արագ փաստեր Մարտին Լյութեր Քինգի օր, Տեսակ ...
Մարտին Լյութեր Քինգի օր | |
---|---|
Տեսակ | ԱՄՆ դաշնային տոներ և official birthday? |
Ամսաթիվ | third Monday in January? |
Տոնվում է | ԱՄՆ |
Հաստատված | նոյեմբերի 2, 1983 և հունվարի 20, 1986 |
Անվանված է | Մարտին Լյութեր Քինգ |
Ի հիշատակ | Մարտին Լյութեր Քինգ |
Փակել
Երկար ժամանակ մի շարք նահանգներ չեն ընդունել Մարտին Լյութեր Քինգի օրը որպես ազգային տոն և այն միավորել են այլ միջոցառումների հետ և Մարտին Լյութեր Քինգի անունը չէր նշվում։ Միացյալ Նահանգների ողջ տարածքում տոնը վերջնականապես ընդունվել է 2000 թվականին։