Նիկաբ
From Wikipedia, the free encyclopedia
Նիկաբ (արաբ․՝ نقاب «ծածկոց»), մուսուլման կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով։ Որպես կանոն, պատրաստվում է սև գույնի կտորից։
Նիկաբը տարբերվում է մուսուլման կանանց այլ գլխաշորերից, որոնք ծածկում են դեմքը, օրինակ, Միջին Ասիայում և Աֆղանստանում տարածված փարաջայից։
Դեմքը ծածկող հագուստներ կրելը կիրառվում է տարբեր պատճառներով, որոնց թվում են տեղի ավանդույթները, դեմքը ծածկելը ավազից, փոշուց, վառ լույսից (տաք երկրներում)։