Վասա
From Wikipedia, the free encyclopedia
Վասա հարստություն (շվեդ.՝ Vasaätten, լեհ.՝ Wazowie, լիտ.՝ Vaza) վաղ ժամանակակից արքայատոհմ հիմնադրված 1523 թվականին Շվեդիայում, որի ներկայացուցիչները կառավարել են Շվեդիայում 1523–1654 թվականներին, the Ռեչ Պոսպոլիտայում` 1587–1668 թվականներին և Ռուսական թագավորությունում` 1610–1613 թվականներին (տիտղոսը կրել են մինչև 1634 թվականը։ Տղամարդկանց տոհմածառը կտրվեց Յան II Կազիմիրի մահից հետո 1672 թվականին։
Վասա հարստություն Vasaätten | |
---|---|
արքայատոհմ | |
Երկիր | Շվեդիա |
Հիմնադրում | 1523 (1523) |
Հիմնադիր | Գուստավ I |
Կազմալուծում | 1672 (1672) (մարված է հայրական գծով) |
Անվանված է | Գուստավ I |
Վասա հարստությունը սերում է 14-րդ դարի շվեդական ազնվական ընտանիքից և տոհմածառի սկիզբ է համարվում Նիլս Կետիլսոնը (մահացել է 1378 թվականին)։ Տոհմի որոշ անդամներ եղել են բարձրաստիճան սպաներ 15-րդ դարում։ 1523 թվականին, երբ փլուզվեց Կալմարյան միությունը, Գուստավ Էրիկսոնը (Վասա) դարձավ թագավոր Գուստավ I և հիմնադրվեց արքայական տոհմը։ Նրա կառավարումը հաճախ կապում են ներկայիս Շվեդիա պետության ձևավորման սկիզբը, որը ներառեց թագավորի հրաժարումը Կաթոլիկ եկեղեցուց Ռեֆորմացիայի ժամանակ և Շվեդական եկեղեցու հիմնադրումը։
Նրա ավագ որդի և իրավահաջորդ Էրիկ XIV-ը գահընկեց արվեց Գուստավի կրտսեր որդի Յուհան III-ի կողմից։ Յուհան III-ը ամուսնացավ լեհ կաթոլիկ արքայազն Կատերինա Յագիելլոնի հետ, որից հետ Վասայի ներկայացուցիչները սկսեցին իշխել նաև Լեհաստանում։
Նրանց կաթոլիկ որդի Սիգիզմունդ III Վազան դարձավ կարճ կյանք ունեցած Լեհ-շվեդական միության ղեկավար. որը 1599 թվականին փլուզեց Յուհանի բողոքական եղբայր Կառլ Վասա թագավորը in the Սիգիզմունդ դեմ պատերազմում։ Տոհմը բաժանվեց բողոքական շվեդական և կաթոլիկ լեհական թևերի, որոնք հակամարտում էին գահի համար հաճախակի պատերազմներում։
Հայտնի բողոքական զորավար և թագավոր Գուստավ II-ի մասնակցությունը Երեսնամյա պատերազմում բերեց Շվեդիայի հզորացմանը և նրան կոչեցին «հյուսիսային առյուծ»։ Սակայն նրա դուստր թագուհի Կրիստինան (1632–1654) գահընկեց եղավ 1654 թվականին, կաթոլիկություն ընդունելուց հետո և արտագաղթեց Հռոմ։ Լեհաստանում Յան II Կազիմիրը գահընկեց եղավ 1668 թվականին։ Նրա մահից հետո Վասա հարստությունը մարեց 1672 թվականին, չնայած Շվեդիայի ներկայիս թագավոր Կառլ XVI Գուստաֆը սերում է Գուստավ I-ից։