Վենետիկի պալատների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Վենետիկը հայտնի է մեծաքանակ պալատներով։ Իրականում Մեծ ջրանցքի երկայնքով և քաղաքի կենտրոնական մասում գտնվող յուրաքանչյուր տուն կարելի է վերագրել այս սահմանմանը։ Վենետիկի պալատական համալիրը կառուցվել է դարերի ընթացքում։ Վենետիկի հանրապետության զարգացումն ու բարգավաճումը կրել են բյուզանդական, գոթական և ռոմանական ոճերի ազդեցության տակ։ Վերածնունդը հսկայական ներդրում է ունեցել։
Պատմականորեն միայն Դոժերի պալատը (իտալ.՝ Palazzo Ducale) կարելի էր անվանել պալատ։ Այս տիտղոսին հավակնող մնացած շենքերը պետք է կրեին Կա’ (իտալ.՝ Ca') անունը («Casa» բառի կրճատ տարբերակը), որը նշանակում է «տուն»։ Հետագայում առանձնատները սկսեցին կոչվել պալացցո (իտալ.՝ Palazzo), այսինքն՝ պալատ։
Վենետիկյան յուրաքանչյուր ազդեցիկ ընտանիք իր պարտքն էր համարում կառուցել մի կամ մի քանի առանձնատուն։ Արդյունքում շատ առանձնատներ սկսեցին իրենց անուններում արտացոլել տերերի անունները։ Նախնիների պալատների կառուցման և հարդարման համար ընտանիքները վարձում էին լավագույն ճարտարապետներին, քանդակագործներին և նկարիչներին։