Վերարկու
From Wikipedia, the free encyclopedia
Վերարկու (ֆր.՝ paletot)) կանացի և տղամարդու վերնազգեստի տեսակ՝ ցուրտ և սառը եղանակի համար։ Սովորաբար երկար է լինում և կարվում է բրդե մահուդից, ներկայումս հայտնի են նաև կիսավերարկուները, որոնք բաճկոնից մի փոքր երկար են։ Բացի ավանդական բրդից, կարող են կարվել մահուդից, քիշմիրից, կրեպից, բուկլեից, բամբակաթղթյա կտորից։ Կտորի տեսակն անդրադառնում է այն բանի վրա, թե որ եղանակին կարելի է հագնել տվյալ վերարկուն։ Այն կարող է լինել միակողմ կոճակներով կամ երկշարք։ Միաշարք կոճակներով վերարկուներն ունենում են 3-ից 5 կոճակ, երկշարքանոցը՝ 4-ից 8։