Տրանսֆերային պատուհան
տարվա այն ժամանակ, երբ մարզիկները կարող են փոխել ակումբը / From Wikipedia, the free encyclopedia
Տրանսֆերային պատուհանը ժամանակաշրջան է, որի ընթացքում ֆուտբոլային ակումբները կատարում են գործարքներ (պայմանագրեր են կնքում ֆուտբոլիստների հետ, վաճառում են իրենց ֆուտբոլիստներին և այլն)։ Ամեն տարի բացվում է 2 տրանսֆերային պատուհան։ Առաջինը առաջնության վերջում (հունիսի կեսերին կամ վերջին), երկրորդը՝ առաջնության ընդմիջման ժամանակ (հիմնականում հունվարի 1-ից 31-ը)։ Տրանսֆերային պատուհանները բացվում են որոշակի ժամանակով։ Առաջինը չպետք է տևի ավել քան 12 շաբաթը, իսկ երկրորդը՝ 4 շաբաթը։ 2002/03 թթ. Եվրախորհրդի և ՈՒԵՖԱ-ի շնորհիվ եվրոպական 51 ֆուտբոլային լիգաներում ներդրվեց նույն տրանսֆերային համակարգը։ Համաձայն այդ համակարգի ֆուտբոլիստների տրանսֆերները կարող են իրականացվել միայն այն ժամանակ, երբ տրանսֆերային պատուհանը բաց է։ Տարբեր երկրների միջև ֆուտբոլիստի տրանսֆերը հնարավոր է այն դեպքում, երբ տրանսֆերային պատուհանը բաց է ֆուտբոլիստին ընդունող երկրում։ Ինչ վերաբերում է ֆուտբոլիստների պայմանագրերին, ապա դրանք կարող են ավարտվել ցանկացած ժամանակ, սակայն մեկ այլ ակումբ այդ ֆուտբոլիստները չեն կարողանա տեղափոխվել այնքան ժամանակ, քանի դեռ չի բացվել տրանսֆերային պատուհանը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |