Տփղիսի առաջին հայկական հասարակական գիմնազիա
From Wikipedia, the free encyclopedia
Տփղիսի առաջին հայկական հասարակական գիմնազիա, գործել է 1917-1921 թվականներին, Թիֆլիսում՝ նվիրատվություններից ստացված միջոցներով։ Սովորել են առավելապես որբ, նյութապես անապահով ընտանիքների երեխաներ։ Տեսուչներ՝ Ա. Տեր-Ղեոնդյան (1917-1918), Հ. Հովհաննիսյան (1918-1921)։ Ունեցել է որբ-աշակերտաական միություն, քառաձայն երգչախումբ (ղեկավար՝ Ա. Տիգրանյան), թատերախումբ (ղեկավար՝ Ա. Խոսրով), գրական խմբակ (հիմնադիր՝ Ա. Վշտունի)։ Սաներին այցելել և նրանց կարիքները հոգացել են Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Գ. Սանյանը, Սերգեյ Գորոդեցկին և ուրիշներ։
Սա Վրաստանի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |