Փահլավիներ
From Wikipedia, the free encyclopedia
Փահլավիների հարստություն (պարս.՝ دودمان پهلوی), շահերի հարստություն Իրանում 1925-1979 թվականներին։
Ներկայացուցիչներն են Ռեզա-Շահ Փահլավին (1925-1941) և Մոհամմադ Ռեզա Փահլավին (1941-1979)[1]։ Փահլավիների տիրակալության ժամանակ Իրանի պաշտոնական անվանումն էր Իրանի Շահանշահի Պետություն (պարս.՝ دولت شاهنشاهی ایرا , Դովլաթ Շահանշահի-յե Իրան), կամ Իրանի կայսերական պետություն։ 1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխությունը տապալեց Փահլավիների հարստությունը։