Փարավոն
From Wikipedia, the free encyclopedia
Փարավոն, Հին Եգիպտոսի թագավորների ժամանակակից անվանումը։ «Փարավոն» անունը թագավորական անունի և տիտղոսի փոխարեն սկսել է գործածվել Նոր թագավորության ժամանակաշրջանում՝ տասնութերորդ դինաստիայի միջին ժամանակներում Հաթշեփսութ փարավոնի թագավորելուց հետո և տարածվել է մ.թ.ա. I հազարամյակում։
Հունական «հուն․՝ Φαραώ» բառը փոխառնված է եղել Աստվածաշնչից (եբրայերեն՝ פַּרְעֹה - փար'օ)։ Բնօրինակ հին եգիպտական «per-oh» (փեր օհ) բառը նշանակել է «մեծ տուն»՝ նկատի ունենալով թագավորական պալատը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարավոն (այլ կիրառումներ)