Օդորակիչ
From Wikipedia, the free encyclopedia
Օդորակիչ կամ կոնդիցիոներ (լատ. conditio — պայման, վիճակ), օդի կոնդիցիոնման համակարգերում օդի մշակման և տեղափոխման ագրեգատ։ Տարբերում են ինքնավար (ներկառուցված սառնարանային մեքենաներով և էլեկտրական օդատաքացուցիչներով), ոչ ինքնավար (ցրտով և ջերմությամբ սնվում են արտաքին աղբյուրներից) և օդորակիչ-հասցնողներ (օդով սնվում են կենտրոնական օդորակիչից, իսկ ջերմությամբ՝ արտաքին աղբյուրից, օրինակ՝ ջերմային և սառնարանային կենտրոնական կայաններից)։ Ըստ հարմարադասման ինքնավար օդորակիչները լինում են՝ հորիզոնական, առանձին ագրեգատային և ուղղաձիգ, ոչ ինքնավարները՝ հորիզոնական և ուղղաձիգ, իսկ օդորակիչ-հասցնողները՝ օդափոխիչ և արտարկիչ։