Ֆեդրոս
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեդրոս (լատին․՝ Phaedrus, Մ.թ.ա. 20-ականներ, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան - 50-ականներ), հռոմեացի առակագիր։
Արագ փաստեր Ֆեդրոս, Ծնվել է ...
Ֆեդրոս | |
---|---|
Ծնվել է | Մ.թ.ա. 20-ականներ |
Ծննդավայր | Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան |
Վախճանվել է | 50-ականներ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ժանրեր | առակ |
Ֆեդրոս Վիքիքաղվածքում | |
Phaedrus Վիքիպահեստում |
Փակել
Եղել է ստրուկ, ապա Օկտավիանոս Օգոստոս կայսեր ստրկալույծներից։ Գրել է լատիներեն, պարզ ու հասարակ։ Թարգմանել է Եզոպոսի առակները և իր ինքնուրույն գործերի հետ հրատարակել «Եզոպոսյան առակներ» խորագրով, 5 գրքով, որոնցից պահպանվել է միայն 134 առակ։ Ուշ շրջանի գրքերում Ֆեդրոսը ներմուծելով բարոյախոսական դատողություններ, անեկդոտներ և այլ նյութեր, դուրս է եկել ավանդական ժանրի սահմաններից։ Ֆեդրոսի գաղափարախոսությունը պլեբեյական է, նա մեծ ուշադրություն է նվիրել սոցիալական մոտիվներին։
Ֆեդրոսի առակները հայերեն է թարգմանել և հրատարակել Էդուարդ Հյուրմյուզյանը 1855 թվականին «Առակք» խորագրով։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդրոս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեդրոս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
Սա անձի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |