Ֆունկցիոնալ անալիզ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆունկցիոնալ անալիզ, արդի մաթեմատիկայի բաժին, որն ուսումնասիրում է անվերջ չափանի տարածություններն ու նրանց արտապատկերումները։ Ֆունկցիոնալ անալիզում հանրահաշվի, տոպոլոգիայի և դասական մաթեմատիական անալիզի գաղափարների ու մեթոդների հիման վրա կառուցվում են աքսիոմատիկորեն սահմանված վերացական օբյեկտների տեսություններ, որոնք մի կողմից պարունակում են դասական խնդիրները որպես մասնավոր դեպքեր և մյուս կողմից նշում մեթոդներ՝ նոր, ավելի բարդ խնդիրների լուծման համար։ Ֆունկցիոնալ անալիզի վերացական մեթոդները թույլ են տալիս առանձնացնել, հստակեցնել ուսումնասիրվող օբյեկտները, նրանց հատկությունները, փոխադարձ կապը, դեն նետել կոնկրետությունը պայմանավորող ավելորդությունները, դրանով իսկ ընձեռել էապես ավելի խոր ուսումնասիրության և նոր օրինաչափությունների հայտնաբերման հնարավորություններ։