Այսբերգ А-68
From Wikipedia, the free encyclopedia
Այսբերգ А-68 այսբերգ, որը պոկվել է Լարսեն շելֆային սառցադաշտից՝ 2017 թվականի հուլիսին[1][2][3]։ 2017 թվականի հուլիսին ունեցել է 5800 կմ² մակերես, ինչը կրկնակի մեծ է Լյուքսեմբուրգ պետությունից, չափսերը՝ 175 և 50 կմ, քաշը՝ մեկ տրիլիոն տոննա[4]։ Սա գրանցված խոշորագույն այսբերգներից է։ А-68-ը սառցադաշտից պոկվելուց հետո Լարսեն սառցադաշտի ընդհանուր մակերեսը նվազել է 12 տոկոսով[4]։
Հետազոտողները սպասում են, որ այսբերգը կարող է շարժվել հյուսիս արևելք՝ դեպի Հարավային Ջորջիա և Հարավային Սանդվիչյան կղզիներ[5]։