Ասենովգրադ
քաղաք Բուլղարիայում / From Wikipedia, the free encyclopedia
Ասենովգրադ (բուլղար․՝ Асеновград ), քաղաք Բուլղարիայի հարավում՝ Պլովդիվի մարզում, Դիմիտրովգրադից մոտավորապես 55 և երկրի մայրաքաղաք Սոֆիայից 158 կիլոմետր դեպի հարավ-արևելք[2]։ Զբաղեցնում է 78,012 քառակուսի կիլոմետր տարածք։ 2021 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 47 815[3]։ Ռոդոպի տարածաշրջանի խոշորագույն բնակավայրն է և մարզկենտրոնի կարգավիճակ չունեցող բուլղարական քաղաքներից ամենամեծը։ Նախկինում անվանվել է Ստանիմակա (Станимака; հուն․՝ Στενήμαχος)[4]։ 1934 թվականին վերանվանվել է 13-րդ դարի բուլղար արքա Իվան Ասեն II-ի պատվին[5], որի վերակառուցած, ամրացրած բերդի ավերակները պահպանվել են քաղաքի վերևում։ Ասենովգրադը նույնանուն համայնքի վարչական կենտրոնն է, համայնք, որի կազմում 1986 թվականից ներառվել են Գոռնի Վոդեն և Դոլնի Վոդեն գյուղերը։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ասենովգրադ | |||
բուլղար․՝ Асеновград | |||
| |||
Երկիր | Բուլղարիա | ||
Մակերես | 78,012 կմ² | ||
ԲԾՄ | 269 մետր | ||
Բնակչություն | ▲50 728 մարդ (մարտի 15, 2024)[1] | ||
Ժամային գոտի | DAZD? | ||
Հեռախոսային կոդ | 0331 | ||
Փոստային դասիչ | 4230 | ||
Պաշտոնական կայք | assenovgrad.com | ||
| |||
Քաղաքում շատ են վանքերը, եկեղեցիները, մատուռները, որի համար ստացել է «Փոքր Երուսաղեմ» մականունը։ Ասենովգրադը համբավվել է նաև հարսանեկան տարազներ ու հարակից պարագաներ պատրաստող արհեստանոցներով ու վաճառասրահներով, որի պատճառով ստացել է ևս մեկ մականուն՝ «Հարսանեկան տարազների քաղաք»։
Բնակիչների մեծ մասը բուլղարներ են։ Կան նաև թուրքական ու գնչուական համայնքներ։