Բուլղարիա
From Wikipedia, the free encyclopedia
Բուլղարիա[5](բուլղարերեն՝ България, Bălgariya, ՄՀԱ՝ [bɤlˈgarijə]), պաշտոնապես Բուլղարիայի Հանրապետություն (բուլղ.՝ Република България, Republika Bălgariya, ՄՀԱ՝ [rɛˈpubliˌkə bɤlˈgarijə]), երկիր Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Զբաղեցնում է թերակղզու մակերեսի 22 %-ը։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։
Բուլղարիայի Հանրապետություն Република Българияno Republika Bǎlgariya |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝
|
||||
Ազգային օրհներգ՝ Мила Родиноno Միլա Ռոդինո (գրադարձություն) |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Սոֆիա | |||
Պետական լեզուներ | Բուլղարերեն | |||
Էթնիկ խմբեր (2011) |
|
|||
Կառավարում | Ունիտար պառլամենտական հանրապետություն[1] |
|||
- | Նախագահ | Ռումեն Ռադև | ||
- | Վարչապետ | Բոյկո Բորիսով | ||
Բուլղարիայի պատմություն | ||||
- | Բուլղարական առաջին կայսրություն | 681-1018 | ||
- | Բուլղարական երկրորդ կայսրություն | 1185-1396 | ||
- | Ժամանակակից պետություն՝ | |||
- | Բուլղարիայի անկախության օր | 3 մարտի, 1878 | ||
- | Անկախության օրը Օսմանյան կայսրությունից | 5 հոկտեմբերի, 1908 | ||
- | Ջրային (%) | 2.16[2] | ||
Բնակչություն | ||||
- | 31 դեկտեմբերի, 2018 նախահաշիվը | 7,000,039[3] (104-րդ) | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $170.655 միլիարդ[4] (75-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $24,485[4] (60-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2019 գնահատում | |||
- | Ընդհանուր | $67.044 միլիարդ[4] (74-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $9,619[4] (69-րդ) | ||
Ջինի (2018) | 39.6 | |||
ՄՆԶԻ (2017) | 0.813 (51-րդ) | |||
Արժույթ | Լև (BGN) | |||
Ժամային գոտի | EET (ՀԿԺ+2) | |||
- | Ամռանը (DST) | EEST (ՀԿԺ+3) | ||
Ազգային դոմեն | .bg .бг |
|||
Հեռախոսային կոդ | ++359 |
Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Բուլղարիայի բնակչությունը կազմում է 6 999 908 մարդ[6][7][8]։ Բուլղարիայի ժողովրդագրությունը վերահսկվում է Բուլղարիայի Ազգային վիճակագրական ինստիտուտի կողմից։ Պետությունն ունի բնակչության զարգացվածության շատ բարձր մակարդակ՝ 0.782։ Այն 2012 թվականի ցուցանիշներով գտնվում է 57-րդ հորիզոնականում ամբողջ աշխարհում և պահում է 38-րդ հորիզոնականը Newsweek-ի այն երկրների ցանկում, որ ամենահարմարն են ապրելու համար[9]։ Ընդհանուր հաշվով՝ պետության մակերեսը կազմում է 110 993 կմ²։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմուտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում[10][11]։ Բուլղարիան աշխարհում տարածքով զբաղեցնում է 103-րդ տեղը, իսկ բնակչությամբ՝ 107-րդ տեղը։ Եվրամիությունում տարածքով և բնակչությամբ զբաղեցնում է 11-րդ և 16-րդ տեղերը՝ համապատասխանաբար[12]։
Բուլղարիայի մայրաքաղաքն է Սոֆիա քաղաքը։ Պետական լեզուն է բուլղարերենը[13]։ Երկրի բնակչության հիմնական մասը կազմում են բուլղարները։ Ազգային փոքրամասնություններ են թուրքերը (8.8%) և գնչուները (4.9%)[14]:
Բուլղարիան գտնվում է բարեխառն գոտում։ Բուլղարիայի հյուսիսը զբաղեցնում է Դանուբի բլրապատ հարթավայրը, որը հարավում աստիճանաբար բարձրանում է և ձուլվում Ստարա Պլանինա լեռնաշղթայի նախալեռներին[15]։ Ստարա Պլանինա լեռներն արևմուտքից արևելք հատում են ամբողջ Բուլղարիան։ Ստարա Պլանինայի և Սրեդնա Գորա լեռնային համակարգերի միջև ընկած են ենթաբալկանյան տեկտոնական գոգհովիտներ։ Հարավում և հարավ-արևմուտքում տարածվում են Ռիլա, Պիրին և Ռոդոպյան լեռները։ Ռոդոպների և Սրեդնա Գորա լեռների միջև, Մարիցա գետի երկայնքով տարածված է Վերին Թրակյան դաշտավայրը, որն ամենաբերրին է երկրում։ Բուլղարիայի սևծովյան ափերը ցածրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ, կան շատ լողափեր[16]։
Բոսնիա և Հերցեգովինան ըստ կառավարման ձևի Խորհրդարանական հանրապետություն է[17]։ Պետության գլխին է կանգնած նախագահը։ 2016 թվականին հինգ տարի ժամկետով Բուլղարիայի նախագահ է ընտրվել Ռումեն Ռադևը[18][19][20]։
Վարչական բաժանման համաձայն՝ Բուլղարիան բաժանվում է 28 մարզի (բուլղար․՝ област), որոնք բաժանվում են 264 համայնքի (բուլղար․՝ община)։ Համայնքների ղեկավարներն են կմետերը։ Մարզերում կենտրոնական պետական կառավարումը կատարում են մարզային կառավարիչները, որոնց նշանակում է Նախարարների Խորհուրդը։ Համաձայն № 1059/2003 Եվրամիության ռեգլամենտի՝ Բուլղարիայի տարածքը բաժանվում է առաջին կարգի երկու տարածաշրջանի և երկրորդ կարգի վեց տարածաշրջանների։ Նրանք վարչա-տարածքային միավորներ չեն, այլ միայն երկրի վիճակագրական գոտիներ են[21]։
Ըստ Բուլղարիայի սահմանադրության՝ Բուլղարիայի պետական կրոնն է օրթոդոքս քրիստոնեությունն է։ Բնակչության գերկշռող մասը (մոտ 78 %) դավանում են ուղղափառություն։ Ուշագրավ է այն փաստը, որ 2011 թվականի մարդահամարի ժամանակ բնակչության մեկ հինգերորդը հրաժարվել է այս հարցին պատասխանելուց[22]։
Բուլղարիան ինդուստրիալ երկիր է՝ զարգացած գյուղատնտեսությամբ։ Տնտեսության կառուցվածքում գյուղատնտեսության բաժինը կազմում է 4,9%[23], արդյունաբերությանը՝ 31,2%[23], իսկ 63,9%-ը՝ բաժին է ընկնում ծառայություններին[23]։ Երկիրն ապրում է ժողովրդագրական ջգնաժամ և կյանքի տևողությամբ աշխարհում զբաղեցնում է 73-րդ տեղը։
ԱՄՀ-ի տվյալների համաձայն՝ 2018 թվականին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 159,681 մլրդ $ (մեկ շնչի հաշվով՝ $22 700): Արժույթը բուլղարական լևն է[24]։
Բուլղարիայի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է համարվում 1995 թվականից, ԵԱՀԿ-ի անդամ՝ 1975 թվականից, Եվրոպայի Խորհրդի անդամ՝ 1992 թվականից, ԱՀԿ-ի անդամ՝ 1996 թվականից, ՆԱՏՕ-ի անդամ՝ 2004 թվականից և Եվրամիության անդամ՝ 2007 թվականից[25][26]։
Բուլղարիայի տարածքի հնագույն բնակիչները թրակացիներն են։ Մ․ թ․ 1-ին դարում այն նվաճել են հռոմեացիները։ 3-րդ դարում սկսվել է հյուսիսային բարբարոսական ցեղերի ներխուժումը Բալկաններ։ Բուլղարները հարավային սլավոններ են։ Հնուց ի վեր նրանք բնակվում են Բալկանյան թերակղզու հյուսիս-արևելքում։ Իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք պայքարել են անկախության համար՝ նախ` Բյուզանդիայի, ապա՝ Օսմանյան կայսրության դեմ։ Բուլղարիան մոտ 500 տարի գտնվել է օսմանյակ լծի տակ, որից ազատվել է 1878 թվականի մարտի 3-ին և այդ օրը համարվում է Բուլղարիայի անկախության օր[27][25]։