Բիրմայական կատու
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ կատու (Բիրմայական կատու), կետի գունավորում ունեցող կարճամազ կատուների ցեղատեսակ, որի ծագումը ըստ, լեգենդներից մեկի, սկիզբ է առել Բիրմայից։ Նրան չի կարելի շփոթել բուրմանական կատվի հետ, որը հանդիսանում է կարճամազ կատուների առանձին ցեղատեսակ։ Բիրմայական կատվին ճանաչում ենք իր անսովոր գույնի շնորհիվ, որը ցեղատեսակի անունով ստացել է բիրմայական գույն անվանումը։ Այս տեսակի կատուներին բնորոշ է սպիտակ «ձեռնոցների» կետիկների առկայությունը երկար մորթու վրա։ Ցեղատեսակը հայտնի է նաև «Սուրբ բիրմայական կատու» անվամբ (չնայած անգլերենի արտասանությամբ երկրի անվանումն է - «Սրբազան բուրմա»)[1]։ Աշխարհի ֆելինոլոգիական կազմակերպություններին հայտնի է այս ցեղատեսակը։