Բուրմա (կատուների ցեղատեսակ)
From Wikipedia, the free encyclopedia
Բուրմա[1], կամ բուրմանական կարճամազ կատու, կարճամազ կատուների ցեղատեսակ։ Բուրմանական ցեղատեսակի կատվին հատուկ է մկանային, ամուր մարմինը, կարճ փայլուն մորթին, մեծ, դեղին, կլորավուն աչքերը։ Բուրմաները քնքուշ, ուրախ են, կապված են մարդուն, հանդուրժում են այլ կատուների, ինչպես նաև շների հետ հարևանությանը։
Արագ փաստեր Բուրմա Բուրմանյան կատու, Տեսակ ...
Բուրմա Բուրմանյան կատու | |
---|---|
Տեսակ | կատվի ցեղատեսակ |
Բնաշխարհ | Բիրմա |
Հայտնի մականուններ | Burmese |
Փակել
Կա բուրմանական կատուների երկու հիմնական տեսակ՝ եվրոպական և ամերիկյան։ Ամերիկյան տեսակի մոտ կան գունավորման ավելի շատ ձևեր, արտաքինից կատուները ունեն ավելի կլորացված դունչ, մարմնակազմության ձևն ավելի մոտ է ամերիկյան կարճամազ կատվին։ Եվրոպական տեսակի բուրմայի գունավորման ձևերը, համապատասխանաբար, ավելի քիչ են, մորթին ավելի բարակ է, սիամա-արևելյան տեսակի կատուները ավելի թեթև են և օժտված են ավելի նեղ դնչով[2]։