Գաննա (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Գաննա (իտալ.՝ Lago di Ganna), լիճ հյուսիսային Իտալիայում՝ Լոմբարդիա մարզի Վարեսե գավառում, Գաննայի շրջանի Վարեսինա (SS 233) մայրուղու՝ Վալգանա համայնքի հարևանությամբ, ծովի մակարդակից 390 մետր բարձրության վրա։ Լճի առավելագույն խորությունը 3 մետր է, իսկ ընդհանուր մակերեսը՝ 0,07 կմ²։ Մարգորաբիա գետի միակ վտակն է, որն էլ հոսելով՝ թափվում է Գիրլա լիճը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գաննա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Կոորդինատներ | ||
Երկիր | Իտալիա | |
Վարչատարածքային բաժանում | Լոմբարդիա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 390 մ | |
Ավազանի մակերեսը | 0,07 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 3 մ | |
Փակել
1984 թվականից Գաննան ստացել է արգելոցի կարգավիճակ։
Լճի մերձակայքում կլիման ցամաքային է, որը բնորոշ է մերձալպյան հովիտներին։ Նվազագույն ջերմաստիճանը ձմեռը՝ -20 °C և ամառը՝ +25 °C է։ Լճի մերձակայքում տարածված բույսերից են՝ սովորական շաքարեղեգ, ջրաշուշան, ջրոսպ, ուռենի, լաստենի, սատանայի ընկույզ։ Կենդանիներից տարածված են՝ գայլաձուկ, լին, կռնչան բադ, եղեգնուտի դրախտապան։