Վիքիպեդիա:Ստուգելիություն
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայում տեղեկություն տեղադրելու համար հիմք է ոչ թե նրա «ճշմարտացիությունը», այլ «ստուգելիությունը»։ Սա նշանակում է, որ ընթերցողը պետք է հնարավորություն ունենա հավաստիանալ, որ Վիքիմեդիայի տրամադրած նյութը հրատարակված է հեղինակավոր աղբյուրներում[1]։ Հոդվածների հեղինակները պետք է ներկայացնեն հեղինակավոր աղբյուրներ քաղվածքների և այն տեղեկությունների համար, որոնց իսկությունը կարող է դրվել կասկածի տակ։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Տեղեկատվության ստուգելիությունը պետք չէ շփոթել համացանցում նյութի հասանելիութկան հետ։ Թղթե հրատարակության նյութերը կարող են լիովին ապահովել ստուգելիության պայմանը, եթե անգամ առանձին մասնակիցներ հնարավորություն չունեն օգտվել այդ հրատարակությունից։ Համացանցի նյութերը կարող են հասանելի լինել բոլորին, բայց չհամարվել ստուգելի, քանի որ պարզ չէ, թե ով և ինչ հիմքերով է տեղադրել նյութը։
Ստուգելիությունը, Վիքիպեդիայի կանոնակարգի հիմնական բաղկացուցիչներից է Չեզոք տեսակետ և Ոչ մի սկզբնական հետազոտություն կանոնների հետ միասին։ Այս կանոնները սահմանում են Վիքիպեդիայում հոդվածների որակին և բնույթին վերաբերվող պահանջները։ Հոդվածների հեղինակներին խորհուրդ է տրվում ծանոթանալ այս երեք կանոններին և ղեկավարվել նրանց պահանջներով։