Դամաթ Ֆերիդ փաշա
օսմանյան լիբերալ քաղաքական և պետական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Դամաթ Մեհմեդ Ադիլ Ֆերիդ փաշա (օսման.՝ محمد عادل فريد پاشا, թուրքերեն՝ Damat Ferit Paşa, 1853[1], Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 6, 1923(1923-10-06), Նիս, Ֆրանսիա), առավել հայտնի է որպես Դամաթ Ֆերիդ փաշա, օսմանյան լիբերալ քաղաքական և պետական գործիչ, որը երկու անգամ զբաղեցրել է Օսմանյան կայսրության մեծ վեզիրի պաշտոնը (փաստացի Օսմանյան կայսրության վարչապետը)։ Առաջին անգամ մեծ վեզիրի պաշտոնն զբաղեցրել է 1919 թվականի մարտի 4-ից հոկտեմբերի 2-ը, իսկ երկրորդ անգամ՝ 1920 թվականի ապրիլի 5-ից հոկտեմբերի 21-ը։ Երկու դեպքում էլ կայսրության սուլթանը Մեհմեդ VI-րդն էր։ Պաշտոնապես մեծ վեզիրի պաշտոնը նա զբաղեցրել է 5 անգամ, քանի որ կառավարությունը, տարբեր ուժերի ազդեցության պատճառով, պարբերաբար հրաժարական էր տալիս, իսկ Դամաթ Ֆերիդ փաշան ստիպված էր լինում ձևավորել նոր կառավարություն[2]։ Սևրի պայմանագրի կնքման գործում ունեցած իր ներգրավման, Դաշինքի ուժերի հետ փոխգործակցության և Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու փոխհատուցման պատրաստակամության համար, Օսմանյան կայսրությունում, իսկ այնուհետ նաև Թուրքիայում Դամաթ Ֆերիդ փաշան եղել է ոչ հեղինակավոր քաղաքական գործիչ, որն ավելի ուշ՝ Հույն-թուրքական պատերազմի վերջում գաղթել է Եվրոպա։
Դամաթ Ֆերիդ փաշա | |
Կուսակցություն՝ | Ազատություն և համաձայնություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | 1853[1] |
Ծննդավայր | Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 6, 1923(1923-10-06) |
Վախճանի վայր | Նիս, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ամուսին | Մեդիհա Սուլթան |