Դե, սպասիր
From Wikipedia, the free encyclopedia
«Դե, սպասիր» (ռուս.՝ Ну, погоди!), խորհրդային մուլտֆիլմ՝ արտադրված Սոյուզմուլտֆիլմի կողմից։ Մուլտֆիլմի սյուժեի հիմքում ընկած է գայլի ու նապաստակի հակամարտությունը. քաղցած գայլը հետապնդում է նապաստակին, բայց ոչ մի կերպ չի կարողանում բռնել նրան։ Յուրաքանչյուր սերիայի վերջում գայլն ասում է. «Դե, նապաստակ, դե, սպասիր» (ռուս.՝ «Ну, Заяц, ну, погоди!»)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դե, սպասիր (այլ կիրառումներ)
Դե, սպասիր | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտֆիլմերի շարք |
Ժանր | մուլտֆիլմ, արկածային ֆիլմ, կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ և թրիլեր |
Ստեղծող | Ֆելիքս Կանդել |
Ձայնագրում | Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա և Իգոր Խրիստենկո |
Կերպարներ | Hare? և Wolf? |
Երաժշտություն | Tamás Deák? |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Լեզու | ռուսերեն |
Հեռուստաալիք | ԽՍՀՄ պետական հեռուստառադիոյի կենտրոնական հեռուստատեսություն |
Սերիաների քանակ | 22 |
Ռեժիսոր | Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Տարասով և Ալեքսեյ Կոտյոնոչկին |
Սցենարիստ | Ֆելիքս Կանդել, Ալեքսանդր Կուրլյանդսկի և Արկադի Խայտ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Էկրաններին է | հունիսի 14, 1969-ից դեկտեմբերի 22, 2012-ը |
Նախորդ | Դե՛, սպասի՛ր |
Հաջորդ | I'll Get You! Holidays? |
Գայլը ներկայացված է որպես բացասական կերպար՝ վանդալ, որ ավերում է թանգարանային նմուշները, աղբը թափում փողոցում, ծաղրում մարդկանց և այլն։ Նա խախտում է հասարակական կարգը, նեղացնում թույլերին, բայց երբեմն նապաստակի հետ կատարում է բարի գործեր։
Նապաստակը ներկայացված է որպես հարաբերականորեն դրական կերպար։ Նա խորհրդային տարիների իդեալական դպրոցական է, ով վարում է ակտիվ կյանք. զբաղվում է սպորտով (ջրային դահուկներ, հեծանիվ, վազք, բադմինտոն, օդապարիկ), նկարչությամբ, պատանի տեխնիկ է։