Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ
From Wikipedia, the free encyclopedia
Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ (ռուս.՝ Дмитрий Иванович Донской, հոկտեմբերի 12, 1350[1], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2] - մայիսի 19, 1389[1], Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2]), Վլադիմիրի և Մոսկվայի մեծ իշխան 1359 թվականից։ Մեծ իշխանության համար պայքարում հաղթահարել է Սուզդալ Նիժեգորոդյան, Ռյազանի և Տվերի իշխանների դիմադրությունը։ Նրա օրոք Մոսկվայում կառուցվել է առաջին քարե Կրեմլը (1367 թ.)։ 1375 թվականիին Տվերի իշխանին ստիպել է ճանաչել իր ավագությունը և միություն կազմել ընդդեմ Ոսկե Հորդայի։ 1376 թ. իր ազդեցությանն է ենթարկել Կամա Վոլգյան Բուլղարիան։ Մոսկվայի իշխաններից առաջինն էր, որ բացահայտ պայքար է սկսել թաթարների դեմ։ 1378֊ թվականին, Վոժա գետի մոտ ջարդել է եգիչի, իսկ 1380 թվականին, Դոնի ափին, Կուլիկովյան դաշտում՝ Մամայի զորքերը, որի համար անվանվել է Դոնսկոյ։ Նա առաջինն էր, որ իր իշխանությունը հանձնել է ավագ որդուն՝ առանց Ոսկե Հորդայի թույլտվության։ Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի իշխանությունը կարևոր փուլ էր՝ ապահովելու Մոսկվայի ղեկավար դերը Ռուսիայում։
Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյ | |
---|---|
Ծնվել է՝ | հոկտեմբերի 12, 1350[1] |
Ծննդավայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2] |
Մահացել է՝ | մայիսի 19, 1389[1] (38 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[2] |
Արխանգելսկի վանական համալիր | |
Երկիր | Մոսկվայի մեծ իշխանություն |
Տոհմ | Ռյուրիկովիչներ |
պետական գործիչ | |
Հայր | Իվան II[1][3] |
Մայր | Ալեքսանդրա Իվանովնա[1][3] |
Երեխաներ | Վասիլի I, Յուրի Դմիտրիևիչ, Անդրեյ Դմիտրիևիչ[4], Պյոտր Դմիտրիևիչ, Կոնստանտին Դմիտրիևիչ, Anna Dmitrievna of Moscow?[5], Mariya Dmitriyevna Moskovskaya?, Sofya Dmitriyevna?, Anastasia Dmitrievna? և Ivan Dmitrievich? |
Հավատք | ուղղափառություն |