Եվրո 2012 եզրափակիչ
From Wikipedia, the free encyclopedia
Եվրո 2012 եզրափակիչ, ֆուտբոլային հանդիպում, որը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին Ուկրաինայի Կիև քաղաքի Օլիմպիական մարզադաշտում, որտեղ որոշվեց Եվրո 2012 թվականի հաղթողը[1]։ Իսպանիան, որը հաղթել էր Գերմանիային 1-0 հաշվով Եվրո 2008 թվականի եզրափակչում, հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսը՝ հաղթելով Իտալիային 4-0 հաշվով և դարձավ առաջին հավաքականը, որը երկու անգամ անընդմեջ հաղթեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում և առաջին հավաքականը, որը երեք անգամ հաղթեց գլխավոր առաջնություններում՝ Եվրո 2008, 2010 թվականի աշխարհի գավաթ և Եվրո 2012[2][3][4][5]։ Այն ամենամեծ գոլային տարբերությամբ հաղթանակն էր Եվրոպայի եզրափակիչների պատմության մեջ[6]։
Իրադարձություն | Եվրո 2012 | ||||||
---|---|---|---|---|---|---|---|
| |||||||
Ամսաթիվ | 1 հուլիս 2012 | ||||||
Մարզադաշտ | Օլիմպիական մարզադաշտ, Կիև | ||||||
Հանդիպման խաղացող | Անդրես Ինիեստա (Իսպանիա) | ||||||
Գոլեր | Դավիդ Սիլվա, Ժորդի Ալբա, Ֆեռնանդո Տոռես և Խուան Մատա | ||||||
Մրցավար | Պեդրո Պրոենչա (Պորտուգալիա) | ||||||
Հանդիսական | 63.170 | ||||||
Եղանակ | Պարզ գիշեր | ||||||
Սովորաբար Եվրոպայի չեմպիոնը մասնակցում է Կոնֆեդերացիայի գավաթին, սակայն քանի որ Իսպանիան որակավորվել էր որպես 2010 թվականի Աշխարհի չեմպիոն, ապա Եվրոպայից Կոնֆեդերացիայի գավաթ 2013 թվականին մասնակցեց Իտալիան[7]։