Դավիդ Սիլվա
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Դավիդ Սիլվա (իսպ.՝ David Josué Jiménez Silva, հունվարի 8, 1986(1986-01-08)[1][2], Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ «Ռեալ Սոսիեդադ» ակումբի խաղացող և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1986(1986-01-08)[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Arguineguín, Mogán, Las Palmas, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա | ||
Հասակ | 1.70 մ. | ||
Քաշ | 67 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Սոսիեդադ ՖԱ | ||
Համար | 21 | ||
| |||
| |||
Ազգային հավաքական | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006 - 2018 | Իսպանիա | 45 (11) | |
| |||
|
Սիլվայի կարիերան սկսվել է «Էյբար»-ում, որտեղ նա տեղափոխվել էր Վալենսիայից՝ վարձավճարով։ 2005-2006 մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սելտա»-ում, որից հետո վերադարձավ «Վալենսիա»։
Սիլվան կարող է խաղալ կիսապաշտպանության աջ և ձախ թևերում, ինչպես նաև կենտրոնում։ Նրան հաճախ համեմատում են Պաբլո Այմարի հետ, ում նա փոխարինել է «Վալենսիա»-ում։
2010 թվականին Սիլվան տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», տրանսֆերի արժեքը կազմեց 28 միլիոն։
Սիլվան առաջին խաղը Իսպանիայի հավաքականի կազմում անց է կացրել 2006 թվականին։ Նա մասնակցել է նաև Եվրո-2008-ին և կիսաեզրափակիչ Ռուսաստանի դեմ խաղում դարձել վերջին գոլի հեղինակ (3-0)։ Սիլվան ազգային հավաքականի կազմում դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի կրկնակի (2008, 2012) չեմպիոն։