Երկրորդ Բալկանյան պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Երկրորդ Բալկանյան պատերազմ, Միջդաշնակցային պատերազմ (բուլղար․՝ Междусъюзническа война, սերբ.՝ Други балкански рат, հուն․՝ Β΄ Βαλκανικός Πόλεμος ռումիներեն՝ Al doilea război balcanic, թուրքերեն՝ İkinci Balkan Savaşı), արագընթաց պատերազմ Մակեդոնիայի բաժանման համար 1913 թվականի հունիսի 29-ից հուլիսի 29-ը, Բուլղարիայի և Չեռնոգորիայի, Սերբիայի և Հունաստանի միջև, ինչպես նաև Բուլղարիայի դեմ ռազմական գործողություններին միացած Օսմանյան կայսրության և Ռումինիայի դեմ։ Պատերազմը հրահրվել է Ավստրո-Հունգարիայի և Գերմանական կայսրության դիվանագետների կողմից, ովքեր ձգտում էին փլուզել Բալկանյան դաշինքը։
Պատերազմ սանձազերծած Բուլղարիան պարտություն կրեց, ինչի արդյունքում Ֆրանսիան, Ավստրո-Հունգարիան և Գերմանիան ուժեղացրին իրենց ազդեցությունը Բալկանյան թերակղզում՝ վնասելով Ռուսական կայսրության դիրքերը։ Բալկանյան առաջին պատերազմում Բուլղարիայի նվաճած տարածքը բաժանվել է հաղթող երկրների միջև։