ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963
From Wikipedia, the free encyclopedia
1963 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (NORCECA) անվան տակ ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից կազմակերպվեց և անցկացվեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին առաջնությունը։ Եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին 1963 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը Սալվադորում (Սան Սալվադոր և Սանտա Անա քաղաքներում)։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ինը հավաքականներ բաժանվեցին երկու խմբի (կազմված հինգ և չորս թիմերից), որոնք մեկ շրջանով մրցությամբ որոշեցին եզրափակիչ փուլի չորս մասնակիցներին (յուրաքանչյուր խմբից երկուական թիմ)։ Այնուհետև եզրափակիչ փուլի մասնակից թիմերը մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963 Campeonato de Naciones de la CONCACAF 1963 (իսպ.) ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963 Campeonato de Naciones de la CONCACAF 1963 (իսպ.) | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Սալվադոր |
Քաղաքներ | 2 |
Մարզադաշտեր | 2 |
Մրցաշրջանի ժամկետ | մարտի 23 — ապրիլի 7 |
Մասնակիցներ | 9 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Կոստա Ռիկա |
Փոխչեմպիոն | Սալվադոր |
Երրորդ տեղ | Նիդերլանդական Անտիլներ |
Չորրորդ տեղ | Հոնդուրաս |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Խաղեր | 22 |
Խփված գոլեր | 76 (3.45 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Էդուարդո Էռնանդես (8 գոլ) |
← չի անցկացվել 1965 → |
Փակել