ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000
From Wikipedia, the free encyclopedia
2000 թ. փետրվարի 12-ից մինչև 27-ը ԱՄՆ-ում 15-րդ անգամ անցկացվեց ԿՈՆԿԱԿԱՖ-ի` հյուսիսամերիկյան, կենտրոնամերիկյան և կարիբյան ֆուտբոլային հավաքականների մայրցամաքային առաջնությունը. սա հինգերորդ մրցաշարն էր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ անվան տակ։ Հանդիպումները տեղի ունեցան Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես, Սան Դիեգո և Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքներում։ Մրցաշարի ձևաչափը կրկին փոփոխություն կրեց։ Այժմ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2001 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին միանգամից երեք հյուր-թիմեր, որոնք էին` Կոլումբիա, Պերու և Հարավային Կորեա։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 CONCACAF Gold Cup 2000 ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2000 CONCACAF Gold Cup 2000 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 3 |
Մարզադաշտեր | 3 |
Մրցաշրջանի ժամկետ | փետրվարի 12 — փետրվարի 27 |
Մասնակիցներ | 12 (3 կոնֆեդերացիաներից) |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Կանադա |
Փոխչեմպիոն | Կոլումբիա |
Երրորդ տեղ | Տրինիդադ և Տոբագո Պերու |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 518 500 (27 289 խաղում) |
Խաղեր | 19 |
Խփված գոլեր | 55 (2.89 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Կառլո Կորազին (4 գոլ) |
Լավագույն խաղացող | Քրեյգ Ֆորեսթ |
← 1998 2002 → |
Փակել