Մաքս Էյվե
From Wikipedia, the free encyclopedia
Մաքս Էյվե (հոլ.՝ Machgielis «Max» Euwe, մայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4] - նոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[4]) ծնվել է 20 մայիսի 1901 թ. Վատերգրաֆսմեր ֊ 26 նոյեմբերի 1981, Ամստերդամ), հոլանդացի շախմատիստ և մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939), շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոն (1935-1937), միջազգային գրոսմայստեր (1950)։ 1935 թ. հաղթելով Ա. Ալյոխինին, Էյվեն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, սակայն 1937-ին մատչ-ռևանշում կորցրեց այն։ Էյվեն մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1940֊ականների վերջին, իսկ կարիերայի ավարտին բարձր մակարդակով զբաղվում էր ինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով։
Մաքս Էյվե Max Euwe | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1901(1901-05-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Մահացել է | նոյեմբերի 26, 1981(1981-11-26)[1][2][3][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[4] |
Գերեզման | Driehuis Velsen Crematorium[5] |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Կրթություն | Ամստերդամի համալսարան (1926)[2] |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[4] |
Մասնագիտություն | շախմատիստ, մաթեմատիկոս, chess official, գրող, համակարգչային գիտնական, պրոֆեսոր և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Էրազմ Ռոտերդամցու համալսարան, Թիլբուրգի համալսարան[6] և Թիլբուրգի համալսարան[6] |
Ամուսին | Carolina Elisabeth Bergman? |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և շախմատի աշխարհի չեմպիոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Caroline Euwe? |
Max Euwe Վիքիպահեստում |
1970 թվին Էյվեն ընտրվել է ՖԻԴԵ֊ի նախագահ և զբաղեցրել է այդ պաշտոնը երկու անգամ (1970—1978)։ Իր նախագահության օրոք են տեղի ունեցել Ռոբերտ Ֆիշերի և Բորիս Սպասկու աշխարհի առաջնության սկանդալային մրցամարտը և չկայացած Ֆիշեր - Կարպով մրցամարտը։
Էյվեյի խաղը տարբերվում էր տրամաբանականությամբ և ճշգրիտ տարբերակների հաշվարկով։ Էյվեն հայտնի էր որպես ուժեղ տակտիկ, ինչպես նաև սկզբնախաղային թեորիայի գիտակ։ Իր գրչին են պատկանում մեծ քանակությամ գրքեր, որոնցից առավել հայտնիներն են շախմատային դասագրքերը և սկզբնախաղային տեղեկատուները։