Ալեքսանդր Ալյոխին
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Ալեքսանդրի Ալյոխին (ռուս.՝ Александр Александрович Алёхин, հոկտեմբերի 31, 1892(1892-10-31)[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] - մարտի 24, 1946(1946-03-24)[2][4][5][…], Էշտորիլ, Cascais e Estoril, Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա[3]), ռուս շախմատիստ, տեսաբան։ Աշխարհի 4-րդ չեմպիոն (1927 - 1935, 1937 - 1946)։ Հաղթել է Կապաբլանկային և Էյվեին։ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը։ Կոմբինացիոն ոճի փայլուն շախմատիստ էր, «կույր խաղի» վարպետ։
Ալեքսանդր Ալյոխին | |
---|---|
ֆր.՝ Alexandre Alekhine | |
Պետություն(ներ) | Ֆրանսիա[1], Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 31, 1892(1892-10-31)[2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Մահվան ամսաթիվ | մարտի 24, 1946(1946-03-24)[2][4][5][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Էշտորիլ, Cascais e Estoril, Կաշկայշ, Լիսաբոն, Պորտուգալիա[3] |
365chess | Alexander_Alekhine |
Chesstempo համար | 236621 |
ICCF համար | 236621 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1930[6], Շախմատային օլիմպիադա 1931[6], Շախմատային օլիմպիադա 1933[6], Շախմատի օլիմպիադա 1935[6], 8-րդ Շախմատային օլիմպիադա[6], World Chess Championship 1927?, World Chess Championship 1929?, World Chess Championship 1934?, World Chess Championship 1935?, World Chess Championship 1937?, AVRO 1938 chess tournament?, St. Petersburg 1914 chess tournament?, New York 1924 chess tournament?, New York 1927 chess tournament?, Nottingham 1936 chess tournament? և Mannheim 1914 chess tournament? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ալեքսանդր Ալյոխին Վիքիքաղվածքում | |
Alexander Alekhine Վիքիպահեստում |
1921 թվականից բնակվել է Ֆրանսիայում[7]։
Ալյոխինը մտավ աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցուցակի մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ՝ գրավելով երրորդ տեղը 1914 թվականի պետերբուրգյան մրցաշարի ժամանակ, իսկ 1921 թ. նա լքում է Ռուսաստանը և մշտական բնակություն հաստատում Ֆրանսիայում, որտեղ քաղաքացիություն է ստանում 1925 թ.։ 1927 թ. Ալյոխինը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով անհաղթ համարվող Խոսե Ռաուլ Կապաբլանկային և այնուհետև մի քանի տարի շարունակ՝ մրցակիցների նկատմամբ մեծ առավելության հասնելով, հաղթում էր իր ժամանակի խոշորագույն մրցաշարերում։ Երկու անգամ (1929 և 1933 թթ.) Ալյոխինը Եֆիմ Բոգոլյուբովի դեմ խաղի ժամանակ պաշտպանել է իր տիտղոսը, 1935 թ. նա պարտվել է Մաքս Էյվեին, սակայն երկու տարի անց հաղթել է ռևանշ-մենամարտի ժամանակ և պահպանում էր իր տիտղոսը մինչ մահը։ Ալյոխինը դարձել է աշխարհի միակ շախմատի չեմպիոնը, ով մահացել է անհաղթ։
Ալյոխինը խիստ բազմակողմանի շախմատիստ էր։ Ամենից շատ նա հայտնի է խաղի հարձակողական ոճով և ազդեցիկ, խորը հաշվարկված հնարքներով։ Բացի այդ, նրան են պատկանում սկզբնախաղում մեծ քանակությամբ տեսական մշակումներ, նա տիրապետում էր վերջնախաղի բարձր տեխնիկայի։