Մոշե Դայան
Իսրայելի ռազմական ղեկավար և քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Մոշե Դայան (եբրայերեն՝ משה דיין, մայիսի 20, 1915(1915-05-20)[1][2][3][…], Դեգանիա Ալեֆ, Էմեկ Հայարդենի տարածաշրջանային խորհուրդ, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել - հոկտեմբերի 16, 1981(1981-10-16)[2][3][4][…], Թել Ավիվ, Իսրայել), Իսրայելի ռազմական առաջնորդ և քաղաքական գործիչ։ Նա առաջին կիբուցում ծնված երկրորդ երեխան էր, բայց 1921 թվականին նա ընտանիքի հետ տեղափոխվեց և մեծացավ մոշավում (ֆերմերային կոպերատիվ)։ Որպես 1948 Արաբա–Իսրայելական պատերազմի Երուսաղեմի ճակատի հրամանատար, 1956 թվականի Սուեզի ճգնաժամի ընթացքում Իսրայելի պաշտպանության գլխավոր շտաբի հրամանատար (1953–58), սակայն գլխավորապես որպես 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում պաշտպանության նախարար, նա աշխարհի համար դարձավ Իսրայել նոր պետության մարտական խորհրդանիշ[8]։ 1930-ականներին Օրդե Վինգեյթի օգնությամբ նա սովորեց ծուղակներ դնել, բրիտանացիների դեմ կռվող, Պաղեստինյան արաբների համար և հետագայում Լիբանանի ուժերի դեմ պայքարում կորցրեց աչքը։ Դայանը մտերիմ էր Դեվիդ Բեն Գուրիոնի հետ և նրան միացավ Մապայ կուսակցությունը լքելու և 1965 թվականին Շիմոն Պերեսի հետ` Ռաֆի քաղաքական կուսակցությունը հիմնելու համար։ Հենց 1967 թվականի վեցօրյա պատերազմից առաջ Դայանը դարձավ պաշտպանության նախարար։ 1973 թվականի հոկտեմբերյան պատերազմից հետո, Դայանը մեղադրվում էր անպատրաստվածության համար, որոշ ժամանակ անց նա հրաժարական տվեց։ 1977 թվականին, Մենահեմ Բեգինի վարչապետ ընտրվելուց հետո, Դայանը ստանձնեց արտգործնախարարի պաշտոնը և կարևոր դեր խաղաց Եգիպտոս-Իսրայել բանակցություններում։ Լիկուդի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու համար նա հեռացվեց Աշխատավորական կուսակցությունից։
Մոշե Դայան եբրայերեն՝ משה דיין | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1915(1915-05-20)[1][2][3][…] |
Ծննդավայր | Դեգանիա Ալեֆ, Էմեկ Հայարդենի տարածաշրջանային խորհուրդ, Կիներետի Ենթաշրջանը, Հյուսիսային մարզ, Իսրայել |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1981(1981-10-16)[2][3][4][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Գերեզման | Նահալալ |
Քաղաքացիություն | Իսրայել |
Մայրենի լեզու | եբրայերեն |
Կրոն | աթեիզմ[5] |
Կրթություն | Ավագ սպաների դպրոց (1952) |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, սպա և հնագետ |
Ամուսին | Ռութ Դայան |
Ծնողներ | հայր՝ Շմուել Դայան, մայր՝ Դայան Դվոր |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր շտաբի պետ, սրայելի գյուղատնտեսության նախարար, Իսրայելի պաշտպանության նախարար, Քնեսեթի պատգամավոր և Իսրայելի արտաքին գործերի նախարար |
Կուսակցություն | Թելեմ, ՌԱՖԻ, Ավոդա և ՄԱՊԱՅ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ասսի Դայան, Յաել Դայան և Էհուդ Դայան |
Ստորագրություն | |
Moshe Dayan Վիքիպահեստում |