Նորվեգիայի ազգային պարկեր
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Նորվեգիայի ազգային պարկերի համակարգն ամենազարգացածն է Եվրոպայում և ընդգրկում է 32 պարկ մայրցամաքային Նորվեգիայից և ևս 7 պարկ Շպիցբերգենից[1]։ Ազգային պարկը Նորվեգիայի պահպանվող տարածքների տեսակներից ընդամենը մեկն է։ Ազգային պարկերի պահպանության ռեժիմն ավելի մեղմ է, քան բնական արգելոցների, սակայն ավելի խիստ, քան լանդշաֆտային արգելոցների պահպանությունը (նորվ.՝ Landskapsvernområde)։
Նորվեգիայի առաջին ազգային պարկը եղել է Ռոնդանեն, որը բացվել է 1962 թվականին։ 2010 թվականի դրությամբ երկրի 32 ազգային պարկերը զբաղեցնում են ընդհանուր 25'000 կմ2 (երկրի տարածքի մոտ 7 %-ը), իսկ Շպիցբերգենի 7 ազգային պարկերը՝ մոտ 14'500 կմ2 (տարածքի 24 %-ը)[2]։